Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հասկացան՝ ում են կորցրել

Հասկացան՝ ում են կորցրել
05.02.2017 | 16:05

Պրեմիեր լիգայում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսիի» ֆանտաստիկ խաղը կարծես թե բացել է իտալական թերակղզու ֆուտբոլի գլուխ կանգնած մեկենասների աչքերը: Չէ, այնպես չէ, թե մասնագետի գնահատման հարցում տարակարծություն կար, սակայն նրանք ժամանակին վրիպեցին Կոնտեին բաց թողնելու հարցում:

Ինչևէ, եղածը եղած է, խնդիրը սխալի մեջ չհամառելն է: Դրա առաջին նախանշաններից է մասնագետի նկատմամբ «Ինտերի» հետաքրքրվածությունը: Համաձայնելու դեպքում ակումբը պատրաստ է չորս տարով պայմանագիր կնքել Կոնտեի հետ, տարեկան տասնհինգ միլիոն եվրոյի չափով: Հիշեցնենք, որ անցած տարի «Չելսին» իտալացու հետ պայմանագիր է կնքել չորս տարի ժամանակով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ